ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Բոլորն ասում են՝ մի բան արեք, ոչ ոք չի ասում՝ մի բան անենք

Բոլորն ասում են՝ մի բան արեք, ոչ ոք չի ասում՝ մի բան անենք
26.06.2016 | 23:04

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ օրվա թեմաներով հարցազրույցից հետո հարցրի.

-Ձեր կարծիքով՝ ինչու՞ են Ժիրայր Սեֆիլյանին պարբերաբար ձերբակալում, համարժե՞ք են նրա նպատակներն ու քայլերը:
-Ակնհայտ է, որ նրա շուրջ կատարվողն ապօրինություն է: Մի քանի դեպքեր են եղել, որ վկայում են նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը: Առաջին անգամ նրան ձերբակալեցին, եթե չեմ սխալվում, 2006-ին, անօրինական զենք պահելու մեղադրանքով: Արցախի պաշտպանությանը մասնակցության համար այդ զենքը նրան նվիրել էր ԼՂ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը և զենքի մասին գիտեին բոլորը: Փաստորեն մինչև 2006-ն այդ զենքը խնդիր չէր ու հանկարծ դարձավ: 2015-ին նրան ընկերների հետ գրեթե երկու ամիս կալանքի տակ պահեցին՝ ապրիլի 24-ին ինչ-ինչ գործողություններ ծրագրելու համար: Հայաստանում չկա ադպիսի քաղաքական ուժ, որ զանգվածային խուլիգանական գործողություններ իրականացնի, փողոց դուրս գալը խուլիգանություն չէ: Անցած տարի մի դրվագ էլ փորձեցին ընդդիմության հետ կապել, հանրաքվեից առաջ, նոյեմբերի 25-ին Մարաշում ահաբեկչական խումբ ձերբակալվեց և երկու օր իշխանական մամուլով ուղղորդում էր գնում, որ նրանք ընդդիմության հետ են կապված, թիրախում նորից Ժիրայր Սեֆիլյանն էր: Հետո հայտնվեց Րաֆֆի Հովհաննիսյանի, Գարեգին Չուքասզյանի, Հովսեփ Խուրշուդյանի լուսանկարը ԱՄՆ, ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ու ակնհայտ դարձավ, որ այս անգամ սցենարը կապել ընդդիմությանը չի լինի՝ նրանք քաղաքական գործընթացների մեջ են, դեմ են հանրաքվեին, միջազգային գործընկերների հետ են քննարկումներ անում: Նկարի հաջորդ օրը քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարեց, որ ընդդիմությունը խմբի հետ կապ չունի: Երրորդ դրվագով՝ մայիսի 20-ին, ինչ-որ մեքենա է վթարվում, որի մասին ոչ ոք ոչինչ չի իմանում ու մեկ ամիս անց, երբ Սերժ Սարգսյանը պիտի Պետերբուրգ մեկնի, ձերբակալում են Ժիրայր Սեֆիլյանին: Ոչ նա, ոչ իր շրջապատի մարդիկ վթարից հետո ձերբակալվածներին չեն հանդիպել ու չեն ճանաչում: Հեռուստաաշտարակ պիտի գրավեին, մեկ ամիս, իբր, հերթապահել են աշտարակի մոտ: Գրավեին, ի՞նչ էին անելու, հեռուստաաշտարակը «գրավելու» շատ պարզ գործողություն կա՝ իշխանությունը մի շարժումով՝ հոսանքազրկում է, հետո ուզում ես գրավի, ուզում ես՝ մի գրավի, ու բոլոր մեղադրանքներն այդ շարքից են:
-Լավ, բայց ձերբակալությունից մի քանի օր առաջ Ժիրայր Սեֆիլյանը բանակի ու ժողովրդի օգնությամբ իշխանափոխության կոչ էր անում:
-Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել են ապօրինի զենք-զինամթերք ձեռքբերելու հոդվածով, ոչ ապօրինի իշխանափոխության կոչերի: Զենք-զինամթերք, որ իր բնակարանում չի եղել, աշխատավայրում չի եղել: Եթե գնահատում ենք իր ասածները, Հայաստանի ընդդիմադիր դաշտում ով էլ ինչ ասում է՝ գրեթե նույնն է կրկնում՝ ժողովրդի միջոցով իշխանություն վերցնել:
-Բայց ոչ՝ բանակի:
-Մեկն ասում է՝ ժողովուրդ և իշխանական համակարգի մի մաս, մեկն ասում է՝ ժողովուրդ և կառավարման համակարգի մի մաս, ժողովուրդ և ոստիկանություն, Սեֆիլյանն էլ ասում է՝ ժողովուրդ և բանակ: Մենք անվտանգության խնդիր ունենք հիմա, եթե իշխանություն փոխվի, բանակը պիտի ընդունի և այդ իշխանության հրամանները կատարի՝ սա է նրա ասածը:
-Ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանը չի ստանում հասարակութան աջակցությունը:
-Մի քանի պատճառներով՝ կարծում եմ: Առաջին պատճառը հասարակությունը հերոսների է սպասում ու իրենից դուրս է տեսնում այդ պայքարը, երկրորդ խնդիրը ռեսուրսների սակավությունն է: Անցած տարիներին իրական ընդդիմադիր բոլոր օջախները իշխանության քայլերի հետևանքով ռեսուրսազրկվեցին՝ մարդկային, նյութական: Կա նաև տեղեկատվական որոշակի խնդիր: Հասարակության մեջ ոչ միայն քաղաքացիները, այլև՝ կառավարման համակարգի բարձրաստճան պաշտոնատարներ, ուժային համակարգի ներկայացուցիչներ, ասում են՝ ի՞նչ է կատարվում, իրավիճակը պիտի փոխվի, բոլորն ասում են՝ մի բան արեք, չեն ասում՝ մի բան անենք: Աշխարհում չկա որևէ ընդդիմություն, որ առանց ժողովրդի, առանց քաղաքացիների ակտիվ աջակցության, կարողանա ինչ-որ բան փոխել: Ժողովրդավարական երկրներում ևս ընդդիմությունը, որ ունի մեծ լիազորություններ, իշխանություն դառնալու համար ժողովրդի քվեարկության կարիքն ունի: Ռեսուրսների խնդիրը քաղաքական գործընթացի համար շատ կարևոր է, առավելևս մեր նման երկրում, որտեղ շատերի համար հազար դրամ ծախսելը Երևան գալ-գնալու վրա, շռայլություն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ